ProfTax Yerevan

Proftax provides accounting and tax outsourcing services in Armenia. Business advisory and debt collecting services.

Մինչև 4 մլն դրամի հարկային խախտումներ կատարած հարկ վճարողները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի

«Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով կմեղմացվի մինչև 4 մլն դրամ հարկային խախտումներ կատարողների պատասխանատվությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, Ազգային ժողովում այս մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է 205 հոդվածին՝ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելուն: Նախարարի խոսքով՝ մինչև 4 մլն դրամ խախտումների համար այդ արարքն ապաքրեականացվում է՝ դրա համար նախատեսելով վարչական պատասխանատվություն: «Այսինքն, եթե մինչև այժմ 2 մլն և ավելի դրամի հարկերից խուսափելու դեպքում քրեական պատասխանատվություն էր ենթադրվում, ապա հիմա այդ շեմը դառնում է 4 մլն դրամ»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ խնդիրը մեկ տարուց ավելի քննարկվել է ամենատարբեր ձևաչափերով՝ ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների և փոքր ու միջին ձեռնարկատիրական ընկերությունների ներկայացուցիչների հետ:
bigstock-Court-110139956-3-1024x683