ProfTax Yerevan

Proftax provides accounting and tax outsourcing services in Armenia. Business advisory and debt collecting services.

Սերվիս

Հաշվապահական ծառայությունների փաթեթ. «Սերվիս»

(ծառայություններ մատուցող ընկերությունների համար)

Ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար հիմնական ռեսուրս են հանդիսանում աշխատակիցները, ինչը հաշվի առնելով այս պարագայում չափազանց կարևոր է ընկերության աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունների հստակ կարգավորման հարցը: Այս ոլորտում գործող բիզնեսների համար «Prof Tax» ընկերությունը առաջարկում է ծառայությունների հետևյալ փաթեթը.

  • Կառավարչական հաշվետվությունների պատրաստում. կառավարչական խնդիրներին առնչվող ներքին հաշվետվությունների կազմում և ներկայացում տնօրինությանը, այդ թվում օգտագործելով  աշխատակիցների արդյունավետության գնահատման մեթոդները:
  • Հաշվապահական հաշվառում. հաշվապահական հաշվառման ներդրում և վարում, աջակցություն մասնագիտացված ծրագրերի (ՀԾ, 1C) ընտրության և ներդրման հարցերում:
  • Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում. հաշվետվություններ ֆինանսական վիճակի, ֆինանսական արդյունքների, դրամական միջոցների հոսքերի և սեփական կապիտալում փոփոխությունների մասին, ինչպես նաև ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունների կազմում:
  • Հարկային խորհրդատվություն. օրենքով սահմանված հարկային հաշվետվությունների պատրաստում ու ներկայացում հարկային և պետական այլ մարմիններ: Հարկային և այլ օրենսդրական փոփոխությունների մասին տեղեկացումներ և խորհրդատվություն:
  • Ներկայացուցչություն պետական մարմիններում. հարկային, մաքսային և տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացուցչություն, ինչպես նաև մասնակցություն այդ մարմինների կողմից իրականացվող ստուգումներին:
  • Աշխատանքային հարաբերություններ. գործատուի շահերից բխող պայմաններով աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրերի և այլ փաստաթղթերի պատրաստում, ինչպես նաև պայմանագրերի լուծման հետ կապված հարաբերությունների կարգավորում: Հրամանների, կարգադրությունների, որոշումների և այլ ներքին իրավական ակտերի պատրաստում: Աշխատանքային օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն:

Ծառայությունների փաթեթի արժեքը՝ սկսած ամսական 150 000 ՀՀ դրամից:

Hranush Grigoryan

Մարիա Ստեփանյան

Մարիա Ստեփանյան