ProfTax Yerevan

Proftax provides accounting and tax outsourcing services in Armenia. Business advisory and debt collecting services.

Շահույթ չհետապնդող

Հաշվապահական ծառայությունների փաթեթ. «Շահույթ չհետապնդող»

(հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների և ոչ առևտրային այլ կազմակերպությունների համար)

Հաշվի առնելով այս կազմակերպությունների գործունեության  բնույթը՝ «Prof Tax» ընկերությունը առաջարկում է հատուկ զեղչված գներով ծառայությունների մատուցում.

  • Հաշվապահական հաշվառում. հաշվապահական հաշվառման ներդրում և վարում, աջակցություն մասնագիտացված ծրագրերի (ՀԾ, 1C) ընտրության և ներդրման հարցերում:
  • Կառավարչական հաշվետվությունների պատրաստում. դրամաշնորհների և նմանատիպ այլ հատկացումների հաշվին կատարվող նպատակային ծախսումների վերահսկում, դրանց վերաբերյալ հաշվետվությունների կազմում և ներկայացում տնօրինությանը:
  • Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում. հաշվետվություններ ֆինանսական վիճակի, ֆինանսական արդյունքների, դրամական միջոցների հոսքերի և սեփական կապիտալի փոփոխությունների մասին, ինչպես նաև ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունների կազմում:
  • Հարկային խորհրդատվություն. օրենքով սահմանված հաշվետվությունների պատրաստում ու ներկայացում հարկային և պետական այլ մարմիններ: Հարկային և այլ օրենսդրական փոփոխությունների մասին տեղեկացումներ և խորհրդատվություն:
  • Ներկայացուցչություն պետական մարմիններում. հարկային, մաքսային և տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացուցչություն, ինչպես նաև մասնակցություն այդ մարմինների կողմից իրականացվող ստուգումներին:
  • Աշխատանքային հարաբերություններ. աշխատանքային պայմանագրերի և այլ փաստաթղթերի պատրաստում, ինչպես նաև պայմանագրերի լուծման հետ կապված հարաբերությունների կարգաորում: Հրամանների, կարգադրությունների, որոշումների և այլ ներքին իրավական ակտերի պատրաստում: Աշխատանքային օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն:

Ծառայությունների փաթեթի արժեքը՝ սկսած ամսական 250 000 ՀՀ դրամից:

Hranush Grigoryan

Մարիա Ստեփանյան

Մարիա Ստեփանյան