ProfTax Yerevan

Proftax provides accounting and tax outsourcing services in Armenia. Business advisory and debt collecting services.

Ընկերություն

ProfTax ընկերությունը ավելի քան 10 տարի է, ինչ մասնագիտանում է ֆինանսական, հաշվապահական և հարկային ծառայությունների մատուցման բնագավառներում՝ ակտիվորեն համագործակցելով  ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան կազմակերպությունների հետ:

Մեր հաճախորդները ամենատարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ են: Համագործակցելով մեզ հետ՝ նրանք վստահ են, որ զերծ կմնան վերահսկողություն իրականացնող  մարմինների հետ կապված  խնդիրներից: Մենք արդարացնում ենք նույնիսկ մեր ամենաքմահաճ հաճախորդի սպասելիքները՝ հավատարիմ մնալով մեր հետևյալ սկզբունքներին՝

  • անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին
  • պրոֆեսիոնալիզմ
  • պատասխանատվություն
  • հուսալիություն
  • արդյունավետություն
  • խիստ գաղտնիություն
  • երկարաժամկետ համագործակցելու ձգտում

Մեր առավելություններն են՝

հմուտ մասնագետների թիմ. մեզ դիմում են ցանկացած ոլորտում գործունեություն իրականացնող ընկերություններ, քանի որ մենք ունենք ամենատարբեր ոլորտներում երկար տարիների փորձով օժտված մասնագետների թիմ

հարկերի օպտիմիզացում. մենք մեր հաճախորդներին զերծ ենք պահում պետական մարմիններին լրացուցիչ հարկեր և ոչ ցանկալի գումարներ վճարելուց, որի շնորհիվ նվազագույնի է հասնում ընկերության հարկային բեռը

պատասխանատվություն. մենք կրում ենք լիարժեք պատասխանատվություն մեր կողմից մատուցվող ցանկացած ծառայության որակի համար:

մասնակցություն ստուգումներին. մենք ստանձնում ենք պարտականություն մասնակցելու հարկային և պետական այլ մարմինների կողմից իրականացվող ստուգումներին, կապված հաշվապահական և հարկային հաշվառման հատ

պարբերաբար տեղեկացումներ. մենք պարբերաբար տեղեկացնում ենք մեր հաճախորդներին իրենց բիզնես ոլորտին առնչվող հարկային և աշխատանքային օրենսդրության ցանկացած փոփոխության մասին: Հարկ եղած դեպքում մեր մասնագետները կազմակերպում են հատուկ դասընթացներ հաճախորդի աշխատակազմի համար:

անվճար իրավաբանական խորհրդատվություն. օգտվելով ProfTax ընկերության ծառայությունների փաթեթներից որևէ մեկից Ձեզ հնարավորություն է ընձեռնվում ստանալ նաև անվճար իրավաբանական խորհրդատվություն Ձեր ընկերությանն առնչվող ցանկացած հարցի կամ խնդրի վերաբերյալ:

խելամիտ գներ. մենք կրճատում ենք Ձեր ծախսերը, առաջարկելով ծառայությունների համար փոխընդունելի գներ:

Hranush Grigoryan

Մարիա Ստեփանյան

Մարիա Ստեփանյան