ProfTax Yerevan

Proftax provides accounting and tax outsourcing services in Armenia. Business advisory and debt collecting services.

Ի՞նչ խնդիրների են բախվում բիզնեսները Հայաստանում գրանցվելուց հետո

Հայաստանում բիզնես սկսելու, կազմակերպություն բացելու գործընթացը կարող է թվալ պարզ, սակայն ընկերությունները հաճախ բախվում են մի շարք կարևոր հարցերի՝

1. Ընկերության գրանցում և կազմակերպաիրավական ձևի ընտրություն

Ո՞ր ձևն ընտրել (ՍՊԸ, ԱՁ և այլն), ի՞նչ ռիսկեր և պարտավորություններ ունի յուրաքանչյուրը։ Հաճախ կազմակերպաիրավական ձևի սխալ ընտրությունը իր մասին հիշեցնում է արդեն այն ժամանակ, երբ բիզնեսի գործունեության ծավալները մեծանում են։

2. Հարկային ռեժիմի ընտրություն

Հարկային ռեժիմ ընտրելու համար օրենքով սահմանված ժամկետ գոյություն ունի։ Շատ հաճախ կազմակերպությունները, տեղեկացված չլինելու արդյունքում, ավտոմատ կերպով անցնում են ընդհանուր հարկման համակարգ, ինչը կարող է ստեղծել լրացուցիչ հարկային բեռ նորաբաց բիզնեսի համար։

3. Հաշվապահական հաշվառման կազմակերպում

Սկզբնական փուլում հաշվապահության ճիշտ կազմակերպումը բիզնեսի հիմքն է։ Շատ ընկերություններ այս փուլը թերագնահատում են՝ հետաձգելով կամ ոչ լիարժեք վարելով հաշվառումը, ինչի արդյունքում առաջանում են կուտակված սխալներ։ Սխալ կամ անկանոն հաշվառումը կարող է հանգեցնել ոչ միայն հարկային ռիսկերի, այլ նաև ֆինանսական տվյալների խեղաթյուրման, ինչը խանգարում է ղեկավարությանը կայացնել ճիշտ որոշումներ։ Հետագայում նման սխալների ուղղումը պահանջում է լրացուցիչ ժամանակ, ծախսեր և հաճախ ուղեկցվում է տույժերով ու տուգանքներով։ Ճիշտ կառուցված հաշվապահական համակարգը թույլ է տալիս վերահսկել բիզնեսի ֆինանսական հոսքերը, ապահովել թափանցիկություն և խուսափել անսպասելի խնդիրներից։

4. Աշխատակիցների ձևակերպում և աշխատավարձի հաշվարկ

Աշխատակիցների ճիշտ ձևակերպումը ներառում է ոչ միայն աշխատանքային պայմանագրերի կազմում, այլ նաև աշխատավարձերի ճշգրիտ հաշվարկ, հարկերի և վճարների ճիշտ հաշվառում։ Ճիշտ կազմակերպված աշխատավարձի համակարգը ապահովում է աշխատակիցների վստահությունը և բիզնեսի կայունությունը։

5. Հարկային և հաշվետվական պարտավորությունների պահպանում

Ժամկետների խախտումը կամ սխալ ներկայացված տվյալները հանգեցնում են տույժերի, տուգանքների և ավելորդ վարչարարական բեռի։ Համակարգված մոտեցումը և ճիշտ վերահսկողությունը թույլ են տալիս խուսափել նման ռիսկերից և ապահովել բիզնեսի անխափան գործունեությունը։

6. Միջազգային գործունեության դեպքում լրացուցիչ բարդություններ

Արտասահմանյան գործընկերների հետ աշխատանքը ենթադրում է լրացուցիչ հարկային և հաշվապահական պահանջներ։ Կրկնակի հարկման ռիսկերը, արտարժութային գործարքների ճիշտ արտացոլումը և միջազգային ստանդարտներին համապատասխանությունը պահանջում են մասնագիտական մոտեցում։ Այս գործընթացների սխալ կառավարումը կարող է հանգեցնել ոչ միայն ֆինանսական կորուստների, այլ նաև իրավական խնդիրների տարբեր երկրներում։

Մենք օգնում ենք խուսափել վերոնշյալ խնդիրներից, նվազեցնել ռիսկերը և ապահովել Ձեր բիզնեսի կայուն և արդյունավետ զարգացումը Հայաստանում։