Մայ 25, 2017
Ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրությունը կկառուցվի ռիսկային չափանիշների հիման վրա` ըստ հարկ վճարողների առանձին խմբերի
ՀՀ հարկային օրենսգրքի 336-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի կիրարկումն ապահովելու նպատակով Կառավարությունը այսօրվա նիստում հաստատել է հարկային մարմնի գործունեության շրջանակում ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը: Արդյունքում կկանոնակարգվեն ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների համակարգի կիրառման հետ կապված հարցերը՝ սահմանելով դրանում ներառվող ռիսկային չափանիշների շրջանակը: Համակարգի նպատակն է ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրությունը կառուցել ռիսկային չափանիշների հիման վրա` ըստ հարկ վճարողների առանձին խմբերի: