Սեպ 16, 2016
Տեղական տուրքերի չափորոշիչները ՓՄՁ-ների համար կդառնան ավելի բարենպաստ:
Կառավարության հավանությանն է արժանացել «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, համաձայն որի ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի, ծխախոտային արտադրանքի վաճառքի, ինչպես նաև համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելիս որպես չափորոշիչ հաշվի կառնվեն տնտեսվարող սուբյեկտի զբաղեցրած տարածքը՝ արտահայտված քառակուսի մետրով։