Մայ 30, 2023
Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել և e-draft.am կայքում հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որի համաձայն՝
տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի J58․2, J62.0 և J63.1 խմբերում ներառված գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար, որոնց նախորդ հարկային տարվա ընթացքում 80 տոկոս և ավել համախառն եկամուտը գոյացել է ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից, այդ կազմակերպությունների աշխատակիցներին վճարվող աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների եկամտային հարկը կհաշվարկվի 5 տոկոս դրույքաչափով:
Նախագծին կարող եք ծանոթանալ՝
https://www.e-draft.am/projects/5783