ProfTax Yerevan

Proftax provides accounting and tax outsourcing services in Armenia. Business advisory and debt collecting services.

Ովքե՞ր կարող են համարվել հարկային գործակալ ՀՀ-ում

Հարկային գործակալը հարկ վճարողներին եկամուտներ վճարող (հատկացնող կամ բնամթերային ձևով տրամադրող)` Օրենսգրքի 58-րդ գլխով սահմանված կարգով հարկային մարմնում որպես հարկ վճարող հաշվառված կազմակերպությունն է, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը, որի վրա, Օրենսգրքի համաձայն, դրված է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ բնամթերային ձևով տրամադրելիս) նրանց եկամուտներից հարկերը կամ վճարները հաշվարկելու, պահելու (գանձելու) և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու պարտավորությունը:

Եթե, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի համաձայն, կազմակերպությունն ազատվում է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ բնամթերային ձևով տրամադրելիս) նրանց եկամուտներից հարկերը հաշվարկելու, պահելու (գանձելու) և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու պարտավորությունից, ապա այդ կազմակերպությունը կարող է հարկային մարմին ներկայացնել հարկային մարմնի սահմանած ձևի հայտարարություն և կամավորության սկզբունքով հանդես գալ որպես հարկային գործակալ: Այս դեպքում հարկային գործակալը հարկի հաշվարկումը, պահումը (գանձումը) և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումը առաջին անգամ կատարում է հայտարարությունը ներկայացնելու օրը ներառող համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի համար: