Մարիա Ստեփանյան
Կառավարիչ Բաժնետեր
info@proftax.am
+374 12 44 26 09
Երևան, Հայաստան
Մարիա Ստեփանյանը Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի անդամ է։
Գերազանցությամբ ավարտել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետը և ստացել բակալավրի և մագիստրոսի կոչումներ։ Հետագայում նա մասնագիտացել է հաշվապահության և ֆինանսների ոլորտում՝ հանձնելով ACCA հիմնարար քննությունները:
2013 թվականից աշխատել է «AM» իրավաբանական ընկերությունում՝ որպես ֆինանսական խորհրդատու, այնուհետև՝ որպես ֆինանսական տնօրեն։
2018 թվականից Մարիա Ստեփանյանը նաև ՀՀ ԿԲ կողմից հավաստագրված է որպես վարկային կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ։
Մարիան ավելի քան 10 տարի տրամադրում է ֆինանսական, կառավարչական հաշվառման, հարկային խորհրդատվական և ներքին աուդիտի ծառայություններ տարբեր ոլորտներում գործող տարաբնույթ ընկերությունների։