Հնս 10, 2016
Տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը խթանելու և վերջիններիս աջակցություն ցուցաբերելու նպատակով գործադիրը այսօրվա հերթական նիստում փոփոխություններ և լրացում է կատարել 2015թ. հուլիսի 30-ի համապատասխան որոշման մեջ՝ առաջարկելով ստուգումների իրականացման արգելքի ժամկետը երկարաձգել՝ 01.07.2016թ. փոխարեն սահմանելով մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը: Միաժամանակ, որոշմամբ նախատեսվում է թույլատրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված և բարձր ռիսկային խմբում գտնվող սուբյեկտների մոտ համապատասխան ստուգաթերթերի հիման վրա իրականացնել ստուգումներ հետևյալ ոլորտներում՝ հանրային սննդի կազմակերպում, մսամթերքի արտադրություն, կաթնամթերքի արտադրություն, կրեմային հրուշակեղենի արտադրություն, ոչ կենդանական ծագման մթերքների և խոհարարական արտադրանք, ձկնամթերքի արտադրություն:
http://gov.am/am/news/item/12498/