Հնս 17, 2016
ՀՀ կառավարությունն այսօր բացասական եզրակացություն է ներկայացրել ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի և Վահե Հովհաննիսյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ԱԱՀ-ից ազատվում է ՀՀ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված` դեղերի հիմնական ցանկում ընդգրկված առավել տարածված հիվանդությունների համար նախատեսված դեղերի ներմուծումը և իրացումը: