Կարիերա
“ProfTax” հաշվապահական ընկերությանը անհրաժեշտ է մասնագիտական բարձր հատկանիշներով օժտված “Հաշվապահ” և “Հաշվապահի օգնական”:
Հաշվապահի աշխատանքային պարտականություններ
- Հաշապահական և հարկային հաշվառման վարում,
- Հաշվետվությունների կազմում և ներկայացում,
- Փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում,
- Հաշվապահական ձևակերպումների իրականացում,
- Հաշիվ ապրանքագրերի պատրաստում,
- Ապրանքանյութական պաշարների անալիտիկ հաշվառման վարում,
- Դրամական միջոցների հաշվառման ապահովում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների արտացոլում հաշվապահական հաշվառման մեջ,
- Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում,
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի անալիտիկայի վարում,
- Ներքին հաշվետվությունների կազմում:
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն՝ Հաշվապահի և (կամ) Ֆինանսիստի և (կամ) Տնտեսագետի մասնագիտությամբ:
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում:
- ՀՀ հարկային օրենսդրության և այլ հարակից իրավական ակտերի իմացություն:
- ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն: 1C ծրագրի իմացությունը կարող է դիտվել որպես առավելություն:
- Համակարգչից վարժ օգտվելու, ինչպես նաև Excel, Word, Outlook ծրագրերով աշխատելու կարողություն:
- Անգլերենի իմացություն: Ռուսերենի իմացությունը կարող է դիտվել որպես առավելություն:
- Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին:
- Թիմային աշխատանքներ կատարելու ունակություն:
Ավագ հաշվապահի աշխատանքային պարտականություններ
- Ֆինանսական վերլուծության միջոցների տիրապետում,
- Բյուջեի պլանավորում և վերահսկում,
- Հաշապահական և հարկային հաշվառման վարում,
- Հաշվետվությունների վերլուծում, կազմում և ներկայացում,
- Փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում,
- Հաշվապահական ձևակերպումների իրականացում,
- Ապրանքանյութական պաշարների անալիտիկ հաշվառման վարում,
- Դրամական միջոցների հաշվառման ապահովում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների արտացոլում հաշվապահական հաշվառման մեջ,
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի անալիտիկայի վարում,
- Ներքին հաշվետվությունների կազմում:
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն՝ Հաշվապահի և (կամ) Ֆինանսիստի և (կամ) Տնտեսագետի մասնագիտությամբ:
- Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում:
- ՀՀ հարկային օրենսդրության և այլ հարակից իրավական ակտերի խորը իմացություն:
- ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն: 1C ծրագրի իմացությունը կարող է դիտվել որպես առավելություն:
- Համակարգչից վարժ օգտվելու, ինչպես նաև Excel, Word, Outlook ծրագրերով աշխատելու կարողություն:
- Անգլերենի իմացություն: Ռուսերենի իմացությունը կարող է դիտվել որպես առավելություն:
- Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին:
- Թիմային աշխատանքներ կատարելու ունակություն:
Դիմելու ընթացակարգը
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձանց խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականները info@proftax.am էլեկտրոնային հասցեին PDF ֆորմատով:
Նամակի բովանդակություն տողում (Subject line) նշել միայն հաստիքը (Accountant) կամ (Senior accountant):