Կարինե Հովհաննիսյան
Կրտսեր հաշվապահ
info@proftax.am
+374 12 44 26 09
Երևան, Հայաստան
Կարինե Հովհաննիսյանը Prof Tax հաշվապահական ընկերության թիմին միացել է 2023 թվականի հունիսից:
Կարինե Հովհաննիսյանը մասնագիտական բարձրագույն կրթություն ստացել և գերազանցությամբ ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ), հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետը:
Այժմ շարունակում է կրթությունը մագիստրոսական աստիճան ստանալու նպատակով նույն համալսարանի հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ճյուղերի) կրթական ծրագրում:
Մասնագիտական հմտություններ ձեռք բերելու և գիտելիքներն ամրապնդելու համար կարճաժամկետ վերապատրաստումներ է անցել «Հայկական Ծրագրեր»-ընկերությունում՝ սովորելով ՀԾ-Հաշվապահ և ՀԾ-Ձեռնարկատիրություն հաշվապահական ծագրերը:
Այժմ նա մատուցում է հաշվապահական ծառայություններ , տեղական և միջազգային հաճախորդների սպասարկման և ծրագրային ապահովման մշակման ծառայություններ մատուցող ընկերությունների: