Լիլիթ Սարգսյան
Հաշվապահ
info@proftax.am
+374 12 44 26 09
Երևան, Հայաստան
Լիլիթ Սարգսյանը ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը և ստացել է բակալավրի աստիճան: Հաշվապահության ոլորտում գիտելիքները զարգացնելու նպատակով` մասնակցել է «ՖԻՆՍ» հաշվապահական ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպված «Հաշվապահական հաշվառում, հարկային հաշվառում, 1C, ՀԾ-Հաշվապահ» խորացված վերապատրաստման դասընթացին:
Մասնագիտական պրակտիկա է անցել «Սմարտ Էմ Թի» հաշվապահական կենտրոնում, «ԱկԹրեյդ-Սոֆթ» ընկերությունում, «Լենտեքս» ՍՊԸ գործարանում, ձեռք բերելով փորձ՝ հաշվապահական ծառայությունների մատուցման, արտադրության հաշվապահության վարման և «1С» ծրագրի տեխնիկական սպասարկման ոլորտներում:
2020-2021 թթ-ին աշխատել է «Ուրարտու Տրանս» միջազգային բեռնափոխադրումների ընկերությունում՝ որպես հաշվապահ:
Լիլիթ Սարգսյանը միացել է «Փրոֆ Թաքս» հաշվապահական ընկերության թիմին 2021 թվականից:
Այժմ նա մատուցում է հաշվապահական և հարկային հաշվառման վարման ծառայություններ ՏՏ ոլորտում գործող, ինչպես նաև տարատեսակ ծառայություններ մատուցող տեղական և միջազգային ընկերություններին: