ProfTax Yerevan

Proftax provides accounting and tax outsourcing services in Armenia. Business advisory and debt collecting services.

Նոր նախագիծ. հսկողություն անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ

Հրապարակվել է ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նոր նախագիծ:
Նախագծի ընդունման արդյունքում կներդրվի անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց  նկատմամբ թեմատիկ ուսումնասիրություն իրականացնելու եղանակով հարկային հսկողական գործիքակազմ, ինչի պարագայում հնարավոր կլինի իրականացնել անհրաժեշտ և լիարժեք հսկողություն անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ և վերջիններիս կողմից հարկվող գործարքներ իրականացնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով առաջադրել հարկային պարտավորություններ:

Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետըյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/7475: