ProfTax Yerevan

Proftax provides accounting and tax outsourcing services in Armenia. Business advisory and debt collecting services.

Ֆիզիկական անձանց

Հաշվապահական ծառայությունների փաթեթ. «Ֆիզիկական անձանց»

2023 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2024 թվականի մայիսի 1-ը ներառյալ, եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրեր հարկային մարմին պետք է ներկայացնեն ՀՀ հարկային ռեզիդենտ հանդիսացող ՀՀ հետևյալ քաղաքացիները (բացառությամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձանց)՝

  • 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։
  • 2022 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացող ՀՀ ռեզիդենտ, ՀՀ քաղաքացիները։
  • «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ ռեզիդենտ, ՀՀ քաղաքացիները։
  • 2023 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ ռեզիդենտ, ՀՀ քաղաքացիները (հիփոթեքային վարկերը չեն համարվում փոխառություն):

Ծառայությունների փաթեթը ներառում է՝

Օտարերկրյա քաղաքացի, ռեզիդենտ ֆիզիկական անձի համար ՀՎՀՀ-ի ստացում և հայտարարագրման համակարգում գրանցում՝ 50 000 ՀՀ դրամ,
Եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացում՝ 30 000-60 000 ՀՀ դրամ՝ կախված անձի եկամուտների տեսակներից և կատարվելիք աշխատանքի ծավալներից:

 

Hranush Grigoryan

Մարիա Ստեփանյան

Մարիա Ստեփանյան