Full
Հաշվապահական ծառայությունների փաթեթ «Full»
«Prof Tax» ընկերությունը առաջարկում է ծառայությունների հատուկ փաթեթ այն կազմակերպություններին, որոնք ցանկանում են ամբողջությամբ արտահանձնել իրենց ֆինանսահաշվապահական հոգսերը: «Prof Tax» ընկերության պրոֆեսիոնալ մասնագետներից կազմված թիմը կիրականացնի ողջ գանձապահությունը, կկատարի հաշվապահական, ֆինանսական, հարկային ու կառավարչական հաշվառումները, կտրամադրի ֆինանսական և հարկային խորհրդատվություն ինչպես նաև կաջակցի կազմակերպության տնօրինությանը բոլոր ֆինանսական բնույթի հարցերում՝ ըստ անհրաժեշտության ապահովելով «Prof Tax»-ի մասնագետների ներկայությունը հաճախորդի գրասենյակում: Այսպիսով, «Full» փաթեթը ներառում է հետևյալ ծառայությունների ամբողջությունը.
- Կառավարչական և հաշվապահական հաշվառում. հաշվապահական հաշվառման ներդրում և վարում, աջակցություն մասնագիտացված ծրագրերի (ՀԾ, 1C) ընտրության և ներդրման հարցերում: Արտադրական ծախսումների դասակարգում և հաշվառում, ինքնարժեքի ձևավորման մշակում, ինչպես նաև ապրանքանյութական պաշարների, դրանց շարժի և մնացորդների վերահսկում:
- Ֆինանսական միջոցների վերահսկում. դրամական հոսքի կառավարում և վերահսկում: Ֆինանսական խորհրդատվության տրամադրում:
- Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում. հաշվետվություններ ֆինանսական վիճակի, ֆինանսական արդյունքների, դրամական միջոցների հոսքերի և սեփական կապիտալի փոփոխությունների մասին, ինչպես նաև ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունների կազմում:
- Հարկային խորհրդատվություն. օրենքով սահմանված հաշվետվությունների պատրաստում ու ներկայացում հարկային և պետական այլ մարմիններ: Հարկային և այլ օրենսդրական փոփոխությունների մասին տեղեկացումներ և խորհրդատվություն:
- Ներկայացուցչություն պետական մարմիններում. հարկային, մաքսային և տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացուցչություն, ինչպես նաև մասնակցություն այդ մարմինների կողմից իրականացվող ստուգումներին:
- Կառավարչական հաշվետվությունների պատրաստում. տնօրինությանն անհրաժեշտ ներքին հաշվետվությունների կազմում և ներկայացում:
- Աշխատանքային հարաբերություններ. աշխատանքային պայմանագրերի և այլ փաստաթղթերի պատրաստում, ինչպես նաև պայմանագրերի լուծման հետ կապված հարաբերությունների կարգաորում: Հրամանների, կարգադրությունների, որոշումների և այլ ներքին իրավական ակտերի պատրաստում: Աշխատանքային օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն:
Ծառայությունների փաթեթի արժեքը՝ սկսած ամսական 500 000 ՀՀ դրամից: