Արտադրություն
Հաշվապահական ծառայությունների փաթեթ. «Արտադրություն»
(ցանկացած տեսակի ապրանքներ արտադրող ընկերությունների համար)
Արտադրական գործունեությամբ զբաղվող կազմակեպությունների համար առավել կարևոր է արտադրական պրոցեսում իրականացվող ծախսումների ճշգրիտ հաշվառումը՝ արտադրանքի արժանահավատ ինքնարժեքի ձևավորման համար: Ունենալով բազմաթիվ տարիների փորձ այդ բնագավառում, «Prof Tax» ընկերությունը առաջարկում է ծառայությունները հետևյալ փաթեթը.
- Հաշվապահական հաշվառում. հաշվապահական հաշվառման ներդրում և վարում, աջակցություն մասնագիտացված ծրագրերի (ՀԾ, 1C) ընտրության և ներդրման հարցերում:
- Կառավարչական հաշվառում. արտադրական ծախսումների դասակարգում և հաշվառում, ինքնարժեքի ձևավորման մշակում, ինչպես նաև ապրանքանյութական պաշարների, դրանց շարժի և մնացորդների վերահսկում:
- Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում. հաշվետվություններ ֆինանսական վիճակի, ֆինանսական արդյունքների, դրամական միջոցների հոսքերի և սեփական կապիտալի փոփոխության մասին, ինչպես նաև ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունների կազմում:
- Հարկային խորհրդատվություն. օրենքով սահմանված հաշվետվությունների պատրաստում ու ներկայացում հարկային և պետական այլ մարմիններ: Հարկային օրենսդրության և այլ օրենսդրական փոփոխությունների մասին տեղեկացումներ և խորհրդատվություն:
- Ներկայացուցչություն պետական մարմիններում. հարկային, մաքսային և տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացուցչություն, ինչպես նաև մասնակցություն այդ մարմինների կողմից իրականացվող ստուգումներին:
- Կառավարչական հաշվետվությունների պատրաստում. կառավարչական խնդիրներին առնչվող ներքին հաշվետվությունների կազմում և ներկայացում տնօրինությանը:
- Աշխատանքային հարաբերություններ. գործատուի շահերից բխող պայմաններով աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրերի և այլ փաստաթղթերի պատրաստում, ինչպես նաև պայմանագրերի լուծման հետ կապված հարաբերությունների կարգաորում: Հրամանների, կարգադրությունների, որոշումների և այլ ներքին իրավական ակտերի կազմում: Աշխատանքային օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն:
Ծառայությունների փաթեթի արժեքը՝ սկսած ամսական 400 000 ՀՀ դրամից: