ProfTax Yerevan

Proftax provides accounting and tax outsourcing services in Armenia. Business advisory and debt collecting services.

Առևտուր

Հաշվապահական ծառայությունների փաթեթ. «Առևտուր»

(մեծածախ ու մանրածախ առևտրով զբաղվողների համար)

Թե մեծածախ, թե մանրածախ առևտրով զբաղվող կազմակերպությունների բնականոն գործունեությունը ապահովելու համար շատ կարևոր է ապրանքների ճշգրիտ հաշվառումը առքուվաճառքի բոլոր փուլերում: Ունենալով այդ ոլորտում փորձառու մասնագետների թիմ՝ «Prof Tax» ընկերությունը առևտրային գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին առաջարկում է հետևյալ ծառայությունները.

  • Հաշվապահական հաշվառում. հաշվապահական հաշվառման ներդրում և վարում, աջակցություն մասնագիտացված ծրագրերի (ՀԾ, 1C) ընտրության և ներդրման հարցերում:
  • Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում. հաշվետվություններ ֆինանսական վիճակի, ֆինանսական արդյունքների, դրամական միջոցների հոսքերի և սեփական կապիտալի փոփոխությունների մասին, ինչպես նաև ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունների կազմում:
  • Հարկային խորհրդատվություն. օրենքով սահմանված հաշվետվությունների պատրաստում ու ներկայացում հարկային և պետական այլ մարմիններ: Հարկային և այլ օրենսդրական փոփոխությունների մասին տեղեկացումներ և խորհրդատվություն:
  • Ներկայացուցչություն պետական մարմիններում. հարկային, մաքսային և տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացուցչություն, ինչպես նաև մասնակցություն այդ մարմինների կողմից իրականացվող ստուգումներին:
  • Կառավարչական հաշվետվությունների պատրաստում. ապրանքային մնացորդների, դրանց պահեստային շարժերի և այլ տեղեկությունների վերաբերյալ հաշվետվությունների տրամադրում: Տնօրինությանն անհրաժեշտ ներքին հաշվետվությունների կազմում և ներկայացում:
  • Աշխատանքային հարաբերություններ. գործատուի շահերից բխող պայմաններով աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրերի և այլ փաստաթղթերի պատրաստում, ինչպես նաև պայմանագրերի լուծման հետ կապված հարաբերությունների կարգավորում: Հրամանների, կարգադրությունների, որոշումների և այլ ներքին իրավական ակտերի պատրաստում: Աշխատանքային օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն:

Ծառայությունների փաթեթի արժեքը՝ սկսած ամսական 150 000 ՀՀ դրամից:

Hranush Grigoryan

Մարիա Ստեփանյան

Մարիա Ստեփանյան