Շահույթ չհետապնդող
Հաշվապահական ծառայությունների փաթեթ. «Շահույթ չհետապնդող»
(հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների և ոչ առևտրային այլ կազմակերպությունների համար)
Հաշվի առնելով այս կազմակերպությունների գործունեության բնույթը՝ «Prof Tax» ընկերությունը առաջարկում է հատուկ զեղչված գներով ծառայությունների մատուցում.
- Հաշվապահական հաշվառում. հաշվապահական հաշվառման ներդրում և վարում, աջակցություն մասնագիտացված ծրագրերի (ՀԾ, 1C) ընտրության և ներդրման հարցերում:
- Կառավարչական հաշվետվությունների պատրաստում. դրամաշնորհների և նմանատիպ այլ հատկացումների հաշվին կատարվող նպատակային ծախսումների վերահսկում, դրանց վերաբերյալ հաշվետվությունների կազմում և ներկայացում տնօրինությանը:
- Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում. հաշվետվություններ ֆինանսական վիճակի, ֆինանսական արդյունքների, դրամական միջոցների հոսքերի և սեփական կապիտալի փոփոխությունների մասին, ինչպես նաև ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունների կազմում:
- Հարկային խորհրդատվություն. օրենքով սահմանված հաշվետվությունների պատրաստում ու ներկայացում հարկային և պետական այլ մարմիններ: Հարկային և այլ օրենսդրական փոփոխությունների մասին տեղեկացումներ և խորհրդատվություն:
- Ներկայացուցչություն պետական մարմիններում. հարկային, մաքսային և տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացուցչություն, ինչպես նաև մասնակցություն այդ մարմինների կողմից իրականացվող ստուգումներին:
- Աշխատանքային հարաբերություններ. աշխատանքային պայմանագրերի և այլ փաստաթղթերի պատրաստում, ինչպես նաև պայմանագրերի լուծման հետ կապված հարաբերությունների կարգաորում: Հրամանների, կարգադրությունների, որոշումների և այլ ներքին իրավական ակտերի պատրաստում: Աշխատանքային օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն:
Ծառայությունների փաթեթի արժեքը՝ սկսած ամսական 250 000 ՀՀ դրամից: