Փտր 20, 2024
Բոլոր այն ֆիզիկական անձանց, ովքեր պետք է մինչև 2024թ. մայիսի 1-ը ներկայացնեն եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր), անհրաժեշտ է.
1. Ստանալ ՀՎՀՀ /հարկ վճարողի հաշվառման համար/ ՀՀ քաղաքացի ՀՀ հարկային ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար,
2. Ստանալ ՀՎՀՀ և ռեզիդենտության տեղեկանք ՀՀ քաղաքացի չհանդիսացող ՀՀ հարկային ռեզիդենտների համար,
3. Մինչև մայիսի 1-ը ներկայացնել տարեկան հաշվարկները և վճարել առաջացած եկամտային հարկն ու այլ պարտադիր վճարները:
Փրոֆ Թաքս հաշվապահական ընկերությունը մատուցում է նշված ծառայությունները ամենասեղմ ժամկետներում և ՀՀ հարկային օրենսդրությանը համապատասխան: Մեզ կարող եք դիմել՝ info@proftax.am, +374 12 44 26 09: