Հլս 02, 2025
2025 թվականի հունիսին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Կրիպտոակտիվների մասին» օրենքը։ Սա առաջին համապարփակ իրավական ակտն է, որը նպատակ ունի կարգավորել կրիպտոակտիվների ոլորտում գործունեության հիմնական կանոնները և պահանջները։
Օրենքով սահմանվում են կրիպտոակտիվների տեսակները, դրանց իրավական սահմանումները և բնութագրերը, կրիպտոակտիվների թողարկման, շրջանառության և պահպանման կարգը, կրիպտոակտիվների հետ կապված ծառայություններ մատուցող անձանց գործունեության լիցենզավորման և վերահսկողության պահանջները:
Օրենքով սահմանվում է նաև այն պետական մարմինը, որը պատասխանատու կլինի ոլորտի կարգավորման և վերահսկողության համար։
Օրենք ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից, ինչը ժամանակ է տալիս շուկայի մասնակիցներին հարմարվելու նոր պահանջներին և ստանալու անհրաժեշտ լիցենզիաներ։
Լրացուցիչ տեղեկատվության համար՝
https://www.arlis.am/hy/acts/208599