Օգս 09, 2023
Հարկային ստուգումների անցկացումը կախված է հարկ վճարողի ռիսկայնության աստիճանից: Մասնավորապես, Դուք կարող եք հայտնվել ռիսկի գոտում, եթե ներկայացնեք ուշացած կամ ոչ ճշգրիտ հաշվետվություններ, չվճարեք կամ թերի վճարեք օրենքով նախատեսված հարկերը և պարտադիր այլ վճարները կամ կատարեք ուշացած վճարումներ:
Կախված ռիսկայնության աստիճանից, Ձեր մոտ կարող են իրականացվել ստուգումներ հետևյալ հաճախականությամբ`
Նշված սահմանափակումները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ մասնավորապես`
ա. հարկային մարմինը քաղաքացիներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ստացել է դիմում, իսկ պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից` գրավոր տեղեկատվություն` իրավաբանական և ֆիզիկական անձանց, պետության օրինական շահերին, վնաս հասցնելու վտանգի կամ վտանգի առաջացման մասին,
բ. Ձեր կողմից առնվազն երկու հաշվետու ժամանակաշրջանում չի ներկայացվել օրենքով սահմանված հաշվետվությունները` առանց այդ հաշվետվությունները ներկայացնելուն խոչընդոտող պատճառների վերաբերյալ գրավոր բացատրություններ ներկայացնելու,
գ. իրականացվում են ակցիզային դրոշմանիշների, հսկիչ նշանների (դրոշմապիտակների) և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ելակետային տվյալների և դրանց ուղղիչ գործակիցների, ինչպես նաև չձևակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված ստուգումներ,
դ. յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում Ձեր մոտ օրենքով սահմանված կարգով արձանագրվել է առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների փաստաթղթավորման և (կամ) ուղեկցող փաստաթղթերի գրանցման օրենքով սահմանված կարգի մեկից ավելի խախտումներ:
Նշված դեպքերում անցկացվող ստուգումների ընթացքում պարզաբանվում են միայն այն հարցերը, որոնք հիմք են հանդիսացել այդ ստուգումներն իրականացնելու համար: