ProfTax Yerevan

Proftax provides accounting and tax outsourcing services in Armenia. Business advisory and debt collecting services.

Հրապարակվել է լուծարման ենթակա հարկ վճարողների ցանկը

Հարկ վճարողների ցանկը «սրբագրվում» է. պետական եկամուտների կոմիտեն կազմել է լուծարման ենթակա հարկ վճարողների նախնական ցանկը: Դրանում ներառված են այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք 2013թ. մինչև 2017թ. հունվարի 1-ը հարկային մարմին չեն ներկայացրել որևէ հաշվետվություն, հաշվարկ կամ հայտարարագիր, hարկային մարմնում առկա տեղեկություններով չունեն գույք և հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չունեն պարտավորություններ կամ չեն վերագրանցվել:

Լուծարման ողջ ընթացքում հարկ վճարողներին անհանգստություն չի պատճառվելու. նրանք ազատվելու են սովորաբար հստակեցումների երկար փուլերից բաղկացած ընթացքից ու թղթաբանությունից. «Աշխատանքի ողջ ծանրաբեռնվածությունը ՊԵԿ-ը վերցրել է իր վրա և գույքի առկայությունը կամ պարտատերերի առարկությունը ճշգրտելու համար համագործակցելու է պետական գերատեսչությունների հետ»,-ներկայացրել է Կարեն Թամազյանն՝ ընդգծելով ևս մեկ արտոնություն, որով չեղյալ է համարվում հունվարի 1-ի դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով կազմակերպության կամ Ա/Ձ-ի՝ մինչև 10 հազար դրամի չափով ընդհանուր հարկային պարտավորությունը:

Առաջնորդվելով «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին ՀՀ օրենքով»՝ հարկային մարմինը www.taxservice.am պաշտոնական կայքում արդեն հրապարակել է օրենքով սահմանված չափանիշներին բավարարող հարկ վճարողների ցանկը: Նախնական ցանկում ընդգրկված մոտ 50 000 հարկ վճարողները, եթե չեն ցանկանում լուծարվել կամ հանվել պետական հաշվառումից, կարող են այդ մասին գրավոր տեղեկացնել համապատասխան հարկային տեսչությանը:

Մանրամասները այս հղումով՝ http://taxservice.am/MD_News.aspx?ntname=MDOfficialNews&nid=3382