ProfTax Yerevan

Proftax provides accounting and tax outsourcing services in Armenia. Business advisory and debt collecting services.

2017 թվականի հունվարի 1-ից հարկային օրենսդրական մի շարք փոփոխություններ են գործում

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հարկային միջավայրը բարելավող մի շարք օրենսդրական փոփոխություններ են  կատարվել, որոնք ուժի մեջ են մտել 2017 թվականի հունվարի 1-ից: ԱԱՀ վճարողների շրջանառու ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով ազատականացվել է ԱԱՀ հաշվանցումների կարգը: Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի, բոլոր ԱԱՀ վճարողներն ԱԱՀ-ի գծով հաշվանցումները կատարում են հաշվառման հաշվեգրման մեթոդով՝ անկախ իրենց մատակարարներին վճարելու հանգամանքից:
Ներդրվել է նաև շահութահարկի կանխավճարային այլընտրանքային համակարգ, ինչը հարկ վճարողներին հնարավորություն կընձեռի վճարումները կատարել ոչ թե նախորդ տարվա շահութահարկի գումարի 18.75 տոկոսի չափով, այլ նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների երկու տոկոսի չափով:
Մեկ այլ փոփոխությամբ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ունեցող հարկ վճարողի կամ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ծրագիր իրականացնող ռեզիդենտ՝ շահութահարկ վճարողների խմբի կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ՀՀ տարածք ապրանքների ներմուծումն ազատվել է ԱԱՀ-ից, եթե այդ կամ դրանց վերամշակման արդյունքում ստացված ապրանքները ներմուծման օրվան հաջորդող 180 օրվա ընթացքում արտահանվում են (այդ թվում՝ ԵԱՏՄանդամ պետություններ):
8151