ProfTax Yerevan

Proftax provides accounting and tax outsourcing services in Armenia. Business advisory and debt collecting services.

Կարիերա

“ProfTax” հաշվապահական ընկերությանը անհրաժեշտ է մասնագիտական բարձր հատկանիշներով օժտված “Հաշվապահ” և “Հաշվապահի օգնական”:

Հաշվապահի աշխատանքային  պարտականություններ

  • Հաշապահական և հարկային հաշվառման վարում,
  • Հաշվետվությունների կազմում և ներկայացում,
  • Փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում,
  • Հաշվապահական ձևակերպումների իրականացում,
  • Հաշիվ ապրանքագրերի պատրաստում,
  • Ապրանքանյութական պաշարների անալիտիկ հաշվառման վարում,
  • Դրամական միջոցների հաշվառման ապահովում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների արտացոլում հաշվապահական հաշվառման մեջ,
  • Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում,
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի անալիտիկայի վարում,
  • Ներքին հաշվետվությունների կազմում:

Պահանջվող որակավորումներ 

  • Բարձրագույն կրթություն՝ Հաշվապահի և (կամ) Ֆինանսիստի և (կամ) Տնտեսագետի մասնագիտությամբ:
  • Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում:
  • ՀՀ հարկային օրենսդրության և այլ հարակից իրավական ակտերի իմացություն:
  • ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն: 1C ծրագրի իմացությունը կարող է դիտվել որպես առավելություն:
  • Համակարգչից վարժ օգտվելու, ինչպես նաև Excel, Word, Outlook ծրագրերով աշխատելու կարողություն:
  • Անգլերենի իմացություն: Ռուսերենի իմացությունը կարող է դիտվել որպես առավելություն:
  • Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին:
  • Թիմային աշխատանքներ կատարելու ունակություն:

Ավագ հաշվապահի աշխատանքային  պարտականություններ

  • Ֆինանսական վերլուծության միջոցների տիրապետում,
  • Բյուջեի պլանավորում և վերահսկում,
  • Հաշապահական և հարկային հաշվառման վարում,
  • Հաշվետվությունների վերլուծում, կազմում և ներկայացում,
  • Փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում,
  • Հաշվապահական ձևակերպումների իրականացում,
  • Ապրանքանյութական պաշարների անալիտիկ հաշվառման վարում,
  • Դրամական միջոցների հաշվառման ապահովում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների արտացոլում հաշվապահական հաշվառման մեջ,
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի անալիտիկայի վարում,
  • Ներքին հաշվետվությունների կազմում:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն՝ Հաշվապահի և (կամ) Ֆինանսիստի և (կամ) Տնտեսագետի մասնագիտությամբ:
  • Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում:
  • ՀՀ հարկային օրենսդրության և այլ հարակից իրավական ակտերի խորը իմացություն:
  • ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն: 1C ծրագրի իմացությունը կարող է դիտվել որպես առավելություն:
  • Համակարգչից վարժ օգտվելու, ինչպես նաև Excel, Word, Outlook ծրագրերով աշխատելու կարողություն:
  • Անգլերենի իմացություն: Ռուսերենի իմացությունը կարող է դիտվել որպես առավելություն:
  • Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին:
  • Թիմային աշխատանքներ կատարելու ունակություն:

 Դիմելու ընթացակարգը

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձանց խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականները info@proftax.am էլեկտրոնային հասցեին PDF ֆորմատով:
Նամակի բովանդակություն տողում (Subject line) նշել միայն հաստիքը (Accountant) կամ (Senior accountant):

 

Hranush Grigoryan

Մարիա Ստեփանյան

Մարիա Ստեփանյան