ProfTax Yerevan

Proftax provides accounting and tax outsourcing services in Armenia. Business advisory and debt collecting services.

Արտոնագրային

Հաշվապահական ծառայությունների փաթեթ. «Արտոնագրային»

(հանրային սննդի օբյեկտներ, ատամնաբուժարաններ, տաքսի և համանման այլ ծառայություններ)

Այն կազմակերպությունները, որոնց գործունեությունը հարկվում է արտոնագրային վճարով, նրանց հարկային հաշվառումը իրականացվում է ավելի պարզեցված պայմաններում, քանի որ հիմնական հարկատեսակը հաշվարկվում է ոչ թե իրացման ծավալներից՝ այլ ելակետային տվյալներից ելնելով: Այս կազմակերպություններին «ProfTax» ընկերությունը առաջարկում է հատուկ փաթեթ, որը ներառում է հետևյալ ծառայությունները.

  • Հաշվապահական հաշվառում. հաշվապահական հաշվառման ներդրում և վարում, աջակցություն մասնագիտացված ծրագրերի (ՀԾ, 1C) ընտրության և ներդրման հարցերում:
  • Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում. հաշվետվություններ ֆինանսական վիճակի, ֆինանսական արդյունքների, դրամական միջոցների հոսքերի և սեփական կապիտալում փոփոխությունների մասին, ինչպես նաև ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունների կազմում:
  • Հարկային խորհրդատվություն. ելակետային տվյալների ճշգրիտ հաշվարկում, ինչպես նաև խորհրդատվություն համապատասխան ոլորտի հարկային օրենսդրության առանձնահատկությունների վերաբերյալ: Օրենքով սահմանված հաշվետվությունների պատրաստում ու ներկայացում հարկային և պետական այլ մարմիններ:
  • Ներկայացուցչություն պետական մարմիններում. հարկային, մաքսային և տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացուցչություն, ինչպես նաև մասնակցություն այդ մարմինների կողմից իրականացվող ստուգումներին:
  • Աշխատանքային հարաբերություններ. Գործատուի շահերից բխող պայմաններով աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրերի և այլ փաստաթղթերի պատրաստում, ինչպես նաև պայմանագրերի լուծման հետ կապված հարաբերությունների կարգավորում: Հրամանների, կարգադրությունների, որոշումների և այլ ներքին իրավական ակտերի պատրաստում: Աշխատանքային օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն:

Փաթեթի ամսական արժեքը՝ սկսած 60 000 ՀՀ դրամից (գները կարող են տատանվել կախված կազմակերպության աշխատակիցների քանակից, իրացման ծավալներից և այլն):

Hranush Grigoryan

Մարիա Ստեփանյան

Մարիա Ստեփանյան