Մենք համագործակցում ենք ProfTax-ի հետ մեր ընկերության գրացումից` 2022թ. մայիսից սկսած: Ցանկանում եմ հատկապես առանձնացնել ընկերության բարեհամբույր և պատասխանատու, բարձր որակավորում ունեցող թիմին, էլեկտրոնային փոստի և մեսենջերների միջոցով հարցումներին արագ արձագանքելը, պատրաստակամությունը՝ ցանկացած հարցում օգնելու և լուծելու ցանկացած խնդիր, ֆինանսական արդյունքների և ՀՀ օրենսդրական առանձնահատկությունների մասին ժամանակին տեղեկատվություն տրամադրելը, կադրային, հաշվապահական և իրավական փաստաթղթերի որակյալ պատրաստումը, համբերատար վերաբերմունքը մեր ցանկացած խնդրանքին, նույնիսկ երբ դա դուրս է պայմանագրային հարաբերությունների շրջանակից:
V. Suvorov
Swtecs AM ընկերության տնօրեն
Բարձր ենք գնահատում մեր ընթացիկ համագործակցությունը ProfTax-ի հետ և ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել յուրաքանչյուր աշխատակցին իրենց անձնական ներդրման համար: ProfTax-ի հետ երկարաժամկետ համագործակցությունը հանգեցրել է կայուն և արդյունավետ աշխատանքային միջավայրի ստեղծմանը: Մենք ցանկանում ենք ընդգծել թիմի գրագետ մոտեցումը աշխատանքին և մասնագիտական փորձը, ինչն ամուր հիմք է ստեղծում գործընկերային հարաբերությունների կայուն զարգացման համար: Շնորհակալություն ենք հայտնում արդյունավետ համագործակցության և շարունակական բարելավման պատրաստակամության համար:
Artur Martikyan
ՓՐԱՅՄ ԳՐՈՒՊ ՕՖ ՔՈՄՓԸՆԻՍ ՓԲԸ հիմնադիր
Ծառայությունների ընկերական, ազնիվ և անթերի մատուցում: Կատարյալ աշխատանք:
Բրայան Ֆերա
"Hessar" ընկերության տնօրեն և սեփականատեր
Շատ հմուտ և պրոֆեսիոնալ թիմ՝ օժտված որակյալ հմտություններով և կարողություններով։ Որպես վստահելի գործընկեր՝ հատկապես կառանձնացնեի ProfTax-ի անհատական մոտեցումը և բարձրակարգ սպասարկումը, ինչպես նաև պատասխանատվության զգացումը յուրաքանչյուր հաճախորդի հանդեպ։
Vahram Melikyan
Adjarabet AM ընկերության գործադիր տնօրեն
Մեր անկեղծ երախտագիտությունն ենք հայտնում Փրոֆ Թաքս ընկերության աշխատակիցներին՝ մեր թիմի նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար: Աշխատելով նրանց հետ մեր ընկերության գրանցումից մինչ օրս՝ մենք ցանկանում ենք նշել ոչ միայն բարձր պրոֆեսիոնալիզմը, այլև աշխատակիցների պատասխանատվությունը, ովքեր օպերատիվ և արդյունավետ խորհուրդներ են տալիս, օգնում լուծել բիզնեսի հետ կապված ցանկացած խնդիր։ Մաղթում ենք ձեր թիմին մեծ հաջողություններ:
Andreev Konstantin
Globus-IT ընկերության տնօրեն