ProfTax Yerevan

Proftax provides accounting and tax outsourcing services in Armenia. Business advisory and debt collecting services.

Նորաբաց բիզնես

Հաշվապահական ծառայությունների փաթեթ. «Նորաբաց բիզնես»

Նոր բիզնեսի հիմնադրումը հաճախ ուղեկցվում է յուրահատուկ դժվարություններով ու խնդիրներով: «Prof Tax» ընկերությունը առաջարկում է ծառայությունների հատուկ փաթեթ, որը բիզնեսի հիմնադրման, զարգացման և ընդլայնման փուլերում կնպաստի  նրա հաջողակ  գործունեությանը: Փաթեթը ներառում է.

  • Բիզնեսի գրանցում. աջակցություն բիզնեսի գրանցմանն անհրաժեշտ փաստաթղթերի կազմման և պետական մարմիններ ներկայացման հարցերում, ինչպես նաև ուղղորդում բանկի ընտրության և բանկային հաշիվների բացման հարցերում:
  • Հաշվապահական հաշվառում. հաշվապահական հաշվառման ներդրում և վարում, աջակցություն մասնագիտացված ծրագրերի (ՀԾ, 1C) ընտրության և ներդրման հարցերում:
  • Հարկային խորհրդատվություն. օրենքով սահմանված հարկային հաշվետվությունների պատրաստում ու ներկայացում հարկային և պետական այլ մարմիններ: Հարկային և այլ օրենսդրական փոփոխությունների մասին տեղեկացումներ և խորհրդատվություն:
  • Ներկայացուցչություն պետական մարմիններում. հարկային, մաքսային և տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացուցչություն, ինչպես նաև մասնակցություն այդ մարմինների կողմից իրականացվող ստուգումներին:
  • Կառավարչական հաշվետվությունների պատրաստում. տնօրինությանն անհրաժեշտ ֆինանսական խնդիրներին առնչվող ներքին հաշվետվությունների կազմում և ներկայացում:
  • Աշխատանքային հարաբերություններ. գործատուի շահերից բխող պայմաններով աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրերի և այլ փաստաթղթերի պատրաստում, ինչպես նաև պայմանագրերի լուծման հետ կապված հարաբերությունների կարգաորում: Հրամանների, կարգադրությունների, որոշումների և այլ ներքին իրավական ակտերի կազմում: Աշխատանքային օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն:

Ծառայությունների փաթեթի արժեքը՝ սկսած ամսական 150 000 ՀՀ դրամից: Բիզնեսի գրանցման արժեքը 400 000 ՀՀ դրամ:

Hranush Grigoryan

Մարիա Ստեփանյան

Մարիա Ստեփանյան